HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին է հայտնում պետական նախարարի աշխատակազմի լրատվական բաժինը։

Պետական նախարարը Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, միությունների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայրենիքի կենսագործունեությանը և քաղհասարակության ու կառավարության միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Տեղի է ունեցել ակտիվ հարցուպատասխան և մտքերի փոխանակություն: Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը հանրային կյանքում՝ ընդգծելով հատկապես տարբեր ոլորտներում պետական ծրագրերի վերահսկողի և աջակցողի դերի ստանձնումը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նման ու ընդունելի այլ ձևաչափերով երկխոսությունը շարունակելու և այն առարկայական դարձնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter