HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ն և «Հայաստանը» իրենց նախագահությունը բաժանեցին 12 հանձնաժողովներում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած մշտական հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ նախագիծն ընդունվեց, ընդդիմությանը՝ մերժվեց: 12 հանձնաժողովներից 9-ում կնախագահի իշխող ուժը, երեքում` «Հայաստանը»:

ՔՊ-ի ընտրած առաջին երկու հանձնաժողովներն են Պաշտպանության և անվտանգության և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները, այնուհետև հանձնաժողովի ընտրության հերթը «Հայաստան» խմբակցությանն էր։ Ընդդիմադիր խմբակցությունն ընտրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագահության իրավունքը:

ՔՊ-ի ընտրած մյուս հանձնաժողովներն էին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովները: Հաջորդ ընտրության իրավունքը կրկին «Հայաստան» խմբակցությանն էր, ընտրված հանձնաժողովն է` Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

ՔՊ-ի ընտրած մյուս երեք հանձնաժողովներն են Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:

«Հայաստան» խմբակցությունն այնուհետև ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախագահությունը: Վերջին երկու հանձնաժողովները` Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները ևս անցան ՔՊ-ին: Ի դեպ, նախորդ գումարման խորհրդարանում վերոնշյալ երկու հանձնաժողովները առանձին չէին գործում:

Երկուշաբթի օրը խորհրդարանը կքննարկի հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter