HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, 

Հարգելի պարոն վարչապետ,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: 

Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter