HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահաթմա Գանդիի արձանը վնասել է Երևանի 61-ամյա բնակիչը․ քրեական գործն ուղարկվել է դատարան

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 61 տարեկան:

Քննությամբ պարզվել է, որ տղամարդը, որը մասնավոր հիմունքներով ներկման աշխատանքներ է կատարել «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից այգու խաղահրապարակներում, ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո, նախօրոք այգում թողած բենզինը լցրել է նշված այգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի։ 

Նախաքննության ընթացքում տղամարդը հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 61 -ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter