HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

NASA-ն Մարսի վրա կյանքի նմանակման գիտափորձի համար փնտրում է կամավորների

NASA-ն սկսել է փնտրել կամավորների Մարսի վրա կյանքի նմանակման գիտափորձի համար։ Այդ մասին հայտնում է ամերիկյան аbc13 հեռուստաընկերությանը։ Բնական միջավայրը, որտեղ չորս մասնակիցները կապրեն մեկ տարի, ստեղծվել է 3D-տպիչի օգնությամբ և գտնվում է Հյուսթոնում՝ Ջոնսոնի տիեզերական կենտրոնի շինություններից մեկում։

Գիտափորձի ընթացքում մասնակիցները «դուրս կգան բաց տիեզերք», կսահմանափակվի կապը հարազատների հետ, կունենան սննդի և ռեսուրսների սուղ պաշար, ինչպես նաև գադջեթների բացակայություն։ 

Գիտափորձերից առաջինը կսկսվի արդեն այս աշնանը։ NASA-ն, ընդհանուր առմամբ, նախատեսում է իրականացնել երեք գիտափորձ։ «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես են մարդիկ գործում նման պայմաններում»,- նշել է առաջատար գիտնական Գրեյս Դուգլասը։

Հայտերի ընդունումն սկսվել է օգոստոսի 6-ից։ Դիմորդների ընդունելության պահանջների թվում է ինժեներիայի, մաթեմատիկայի կամ բնական գիտությունների ոլորտում գիտական աստիճանի առկայությունը։ Մասնակցության իրավունք ունեն միայն ամերիկացիները կամ ԱՄՆ ռեզիդենտները։ Գիտափորձի մասնակիցները կլինեն 30-55 տարեկան և պարտադիր պայման է լավ առողջությունը։

2020 թվականի վերջին SpaceX-ի հիմնադիր, ամերիկացի գործարար և ինժեներ Իլոն Մասկը խոստացել էր առաջիկա վեց տարվա ընթացքում մարդուն հասցնել Մարս։ Ընդորում, առաջիկա երկու տարվա ընթացքում նա մտադիր է առանց անձնակազմի տիեզերանավ ուղարկել այնտեղ։

Մայիսի 5-ին SpaceX ընկերության Starship տիեզերանավի նախատիպը, որը նախատեսվում է 100 ուղևորների հետ հասցնել Կարմիր մոլորակ, հաջողությամբ վայրէջք է կատարել Տեխաս նահանգի տիեզերական փորձադաշտում։ Նախատիպի թեստավորումն իրականացվում է պարբերաբար։ Նախորդ մի քանի արձակումները ձախողվել էին։

Լուսանկարը՝ NASA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter