HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հուլիս ամսին գրանցվել են ջերմաստիճանի գրեթե բոլոր ռեկորդները

2021 թվականի ամառն առանձնահատուկ տեղ ունի գլոբալ տաքացման հաղթարշավում և ապացուցել է, որ մոլորակը չի հովանում, այլ տաքանում է։ BBC-ն գրում է, որ 2021 թվականի հուլիսը դարձել է կլիմայի դիտարկումների ողջ պատմության երրորդ, իսկ Եվրոպայում երկրորդ ամենաշոգ ամիսը։ 

Եվրոպացի գիտնականները, որոնք Կոպեռնիկոսի կենտրոնում հետևում են կլիմայի փոփոխությանը, հինգշաբթի օրը՝ օգոստոսի 5-ին հայտնել էին, որ ամռան երկրորդ ամիսը վերջին 30 տարվա ընթացքում մեկ երրորդ աստիճանով ավելի տաք է եղել միջին ջերմաստիճանից։ Առավել շոգ եղել է միայն 2016 և 2019 թվականների ամռանը։ Իսկ Եվրոպայում 2021 թվականի հուլիսը զիջել է միայն 2010 թվականին, երբ Ռուսաստանի արևմուտքում անոմալ շոգի պատճառով Եվրոպայի միջին ջերմաստիճանը, վերջին 30 տարվա ցուցանիշները, գերազանցել է շուրջ 1,7°C-ով։

Սակայն Եվրոպայի ոչ բոլոր շրջաններում է գրանցվել կիզիչ շոգ։ Օրինակ, Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում, Պորտուգալիայում և Գերմանիայում սովորականից ավելի սառն է եղել, իսկ որոշ շրջաններում գրանցվել են նաև ջրհեղեղներ։ Գիտնականները նշում են, որ այս ամեն ինչն ապացուցում է մոլորակի տաքացման ընդհանուր տենդենցը։ 

Եվրոպացի օդերևութաբանների վերջին զեկույցի համաձայն՝ հուլիս ամիսը միջինից ավելի տաք է եղել գրեթե ամենուր։ Եվ սա ոչ հաճելի երևույթ է։ Ռեկորդային շոգ 10 հուլիս ամիսներից 9-ը եղել են վերջին տասնամյակում, իսկ 7-ը՝ վերջին յոթ տարիներին։ Ասիայում արտակարգ բարձր ջերմաստիճան է գրանցվել Ռուսաստանում (Հեռավոր Արևելքում և Սախալինում), ինչպես նաև Ճապոնիային և Չինաստանին աշխարհագրորեն մոտ տարածքներում։

ԱՄՆ-ի և Կանադայի արևմուտքում կիզիչ շոգ է ամռան սկզբից։ Հյուսիսային Աֆրիկայում ևս նորմայից ավելի շոգ է եղել։ Հարավային կիսագնդում ցրտեր գրեթե չեն եղել։ Ձմեռը Պատագոնիայում հազվադեպ մեղմ է եղել, իսկ Ավստրալիայում գրանցվել է ձմռան ամիսների համար դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ եղանակը։ 

Սակայն գլխավոր հարվածն ստացել է Եվրոպան։ Հին աշխարհամասի հարավ-արևելքում անոմալ շոգը ավելի զգացնող է եղել, իսկ դրա վառ ապացույցը Թուրքիայում, Հունաստանում և Բալկանյան թերակղզու մյուս երկրներում առկա անտառային հրդեհներն են։ Հելսինկիում էլ նման շոգ ամառ չի եղել դեռ 2010 թվականից։ Փոխարենը, Պորտուգալիայում այս տարի համեմատաբար սառն է, իսկ նախորդ տարվա հուլիս ամիսը դարձել էր դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ ամիսը։

Լուսանկարը՝ Adobe Stock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter