HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն՝ Էջմիածնում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ այսօր ժամը 06:35-ի սահմաններում, Ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալը դանակահարել է տան սեփականատերերին և իր սկեսրայրին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալական հիմունքներով բնակվող անձը, նույն տան սեփականատիրոջը և  վերջինիս կնոջը  դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցային դանակներով անկանոն հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին: Աղմուկը լսելով՝ օգնության է շտապել հարևանը, որին տեսնելով՝ վարձակալը դանակներով հարվածներ է հասցրել նաև նրա մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վարձակալը փորձել է դիմել փախուստի, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ստացած վնասվածքների հետևանքով տան սեփականատերը մահացել է, իսկ նրա կինն ու հարևանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են  բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ վերը նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:

:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter