Թռչկանի ջրվեժի տարածքում իրականացվել են մաքրման աշխատանքներ
Թռչկանի ջրվեժի հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ բնական հուշարձանի տարածքում իրականացրել է մաքրման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ըստ տեսչական մարմնի՝ Թռչկանի ջրվեժի բնական հուշարձանի շրջակայքում տեղադրվել են տարածքը չաղտոտելու մասին ցուցանակներ։
«Հորդորում ենք հոգատար լինել բնության հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ, մաքուր պահել շրջակա միջավայրը»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել