Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սինգապուրի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ տիկին Հալիմա Յակոբին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։
«Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել տարածաշրջանի և աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի կայուն և արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը։
Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Սինգապուրի՝ պատմական կապերի և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հարաբերությունները և վստահ եմ, որ սերտ համագործակցությանը կնպաստի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացումը»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել