Հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք․ մահացել է 3 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ կատարված 4458 թեստավորումից հատատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք։ Ունենք 191 առողջացած և 3 մահվան դեպք:
Օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 297 դեպք, որոնցից 221 407-ն` առողջացած, 4653-ը`մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 396 508 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել