HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուսաբանական այգու տնօրինությունը Սուխուդյանի խոսքերն անհիմն է համարում

Երևանի բուսաբանական այգին հանդիսանում է ՀՀ ԳԱԱ բուսաբանութան ինստիտուտի ամենախոշոր ստորաբաժանումը: Այգում աշխատում են բարձրակարգ և սրտացավ մասնագետներ:

Վաղ գարնանից Երևանի բուսաբանական այգում տարվում են բարեկարգման աշխատանքներ: Այգու տնօրինության կողմից պարբերաբար կազմակերպվում են շաբաթօրյակներ, որոնց մասնակցում է բուսաբանության ինստիտուտի  ողջ աշխատակազմը:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե բուսաբանական այգու տարածքում առողջ բարդիներ են տապալվում գետնին, տեղեկացնում ենք, որ այգու տարածքում ոչ մի առողջ ծառ չի հատվել: «Դրախտ» ռեստորանի սեփականությունը հանդիսացող տարածքում ծերատվել է 30 մ բարձրություն ունեցող 1 հատ բարդու չորացած վերին 10 մ հատվածը, որն ուժեղ քամիների դեպքում կարող էր տապալվել այգու մուտքի լիաններով պատված գեղազարդ կամարի վրա, ինչպես նաև վտանգ էր ներկայացնում այցելուների համար: «Դրախտի» տնօրինությունը դիմել էր բուսաբանական այգու մասնագետներին, և միայն իրավիճակը գնահատելուց հետո տնօրինությունը թուլատրել էր կատարել այդ ծառի երիտասարդացման աշխատանքները:

Բուսաբանական այգու տնօրինությունը և աշխատակիցները գտնում են, որ Մարիամ Սուխուդյանի կատարած անհիմն հայտարարությունները  Երևանի բուսաբանական այգու անմխիթար վիճակի մասին, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Այգու մշտական այցելուները նկատում են տարեց տարի  կատարվող բարեփոխումները, այն սուղ ֆինանսական պայմաններում, որում գտնվում է այգին: Վատ չէր լինի, որ այն եռանդը, որն ուղղված է բուսաբանական այգին վարկաբեկելուն, օգտագործվեր օգնելու քարոզչությանը, քանի որ հաճախ այգու աշխատակիցների կատարած գործը չի գնահատվում մի շարք այցելուների կողմից` այգու տարածքը աղտոտվում է, նետվում են չմարած ծխախոտի մնացորդներ, կոլեկցիոն հողամասերից գողացվում են բույսեր, պոկվում են ճյուղեր և այլն: 

Տնօրինություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter