HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում դիմակների կրումը դարձյալ պարտադիր կդառնա

Վրաստանն օգոստոսի 10-ից կվերադառնա բաց տարածքներում դիմակների պարտադիր կրման ռեժիմին։ Որոշումն ընդունվել է օգոստոսի 9-ին՝ համակարգող շտաբի նիստի արդյունքներով։ Այդ մասին հայտնում է «Грузия Онлайн»-ը։ 

«Օգոստոսի 10-ից դիմակների կրումը դառնում է պարտադիր բաց տարածքներում, որտեղ կա հինգից ավելի մարդ… Այդպիսի որոշում ընդունվել է երկրում համաճարակային իրավիճակի կտրուկ վատացման արդյունքում»,- հայտարարել է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։ 

Բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը Վրաստանում վերացվել էր այս տարվա հունիսի 22-ին, չնայած փակ տարածքներում դրանց կրումը շարունակում էր մնալ պարտադիր։ 

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 450 149 դեպք։ Մահացել է 6 128 մարդ, ապաքինվել՝ 403 762-ը։

Լուսանկարը՝ Sputnik / Alexander Imedashvili

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter