HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդին

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգիի հետ:

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը, նույն գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մարիցա Հովհաննիսյանը:

Արսեն Այվազյանը նշել է, որ Քննչական կոմիտեի գործունեության սկզբնական շրջանից սկսած ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության շրջանակներում շարունակաբար ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն, որն արտահայտվում է ինչպես առանձին քրեական գործերով ներկայացված իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումների պահանջների կատարմամբ, այնպես էլ լավագույն փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող դասընթացների միջոցով: Ա.Այվազյանը կարևորեց նաև ձևավորված փոխգործակցության ընթացքում իրականացվող աշխատանքային այցերը, որոնց ընթացքում տեղի ունեցող կառուցողական քննարկումների արդյունքում իրենց լուծումն են ստանում արդիական տարատեսակ խնդիրները:

Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգին վստահեցրել է, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարատեսակ ծրագրերի, ինչպես նաև առցանց դասընթացների իրագործման միջոցով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter