HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները նվաճել են ռազմավարական նշանակություն ունեցող Կունդուզ քաղաքը

«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Կունդուզ քաղաքը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Կունդուզը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է, քանի որ գտնվում է օգտակար հանածոներով հարուստ պրովինցիաների ճանապարհին։ Տարբեր գնահատականներով՝ քաղաքում բնակվում է 270 հազարից մինչև 350 հազար մարդ։

Գրոհայինները նվաճել են Կունդուզի հիմնական կառավարական շենքերը։ Տեղի պատգամավոր Ամրուդին Վալին հայտնել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերի վերահսկողության տակ են մնացել օդանավակայանն ու ռազմաբազան, որտեղից զինվորականները կռվում են թալիբների դեմ։

Գրոհայինների ներկայացուցիչը հայտնել է, որ շարժումը նվաճել է պրովինցիայի մեծ մասը և գտնվում է օդանավակայանից ոչ շատ հեռու։ Աֆղանստանի անվտանգության ուժերը խոստանում են սկսել խոշորամասշտաբ ռազմագործողություն, որպեսզի վերադարձնեն կորցրած տարածքները։

Թալիբների վերահսկողության տակ են գտնվում 34 պրովինցիաներից 5-ը։ Օգոստոսի  6-ին թալիբները գրավել էին առաջին վարչական կենտրոնը՝ Նիմրոզա պրովինցիայի Զարանջ քաղաքը, որն Իրանի հետ սահմանի մոտ է։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին կատաղի մարտեր են տեղի ունեցել Թուրքմենստանի սահմանին գտնվող Ջաուզջան պրովինցիայի վարչական կենտրոնում՝ Շեբերղանում։ Թալիբները հայտարարել են պրովինցիայի գրավման մասին։ 

Աֆղանստանում, ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանը զուգընթաց, «Թալիբան» շարժումն սկսել է իր հարձակումները կառավարական ուժերի ուղղությամբ և հիմա վերահսկում է երկրի տարածքի մեծ մասը։ Թալիբները գրավել են տասնյակ շրջաններ և սահմանային հսկիչ անցագրային կետեր, այդ թվում Տաջիկստանի հետ սահմանին։ Անցած շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել թալիբների դիրքերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել գրոհայինների հարձակումը։ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մինչև սեպտեմբերի 11-ը իրենց զորքերը դուրս բերել Աֆղանստանից։ Ամերիկացիներն այդ երկրում գտնվում էին 2001 թվականից։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter