Հրանուշ Խառատյանն ու Գարեգին Չուգասզյանը միանում են ապամոնտաժողներին
ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող յոթ խմբերին ապրիլի 23-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
Արմին Արթուր – հայագետ
Ավետիսյան Ժոզեֆ – պատմաբան
Բրուտյան Նունե
Խառատյան Հրանուշ – ազգագրագետ
Հայրապետյան Հասմիկ – գենետիկ
Միդյան Սուսաննա – բիոլոգ-գենետիկ
Չուգասզյան Գարեգին – սիստեմային վերլուծող
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի պուրակում տաղավարների պահպանությունը.
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ
23.04.2012 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել