Արայիկ Հարությունյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ
Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արայիկ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել