HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Օգոստոսի 10-ին, ժամը 05։11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Արտակարգ իրավիճկաների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտո­ճանապարհի 32-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս․ Թ․ ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter