Կենդանիներին ջրելու նպատակով լճակից ապօրինի ջրառ է իրականացվում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հիման վրա Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում Աժդահակ լեռան հարակից «Կարմիր ավազ» կոչվող լճակում իրականացրած զննման արդյունքում պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչ Թ. Խուդոյանը կենդանիներին ջրելու նպատակով լճակից իրականացնում է ապօրինի ջրառ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Հաղորդագրության համաձայն՝ պոմպը և պոլիէթիլենային խողովակաշարը տեղում ապամոնտաժվել են, Խուդոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150.000 ՀՀ դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել