HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: 

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այն հարկ վճարողներն, ովքեր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են 23-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն նշված ժամկետում: Դիմումները լրացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը. 

  1. բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին,
  2. դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ,
  3. պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ այն շահառուները, որոնք արդեն իսկ ներկայացրել են դիմումներ, սակայն դրանցում ապահովված չեն վերոնշյալ պայմանները, պետք է ճշտված դիմումները ներկայացնեն կրկին մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter