
13 համայնք 540 միլիոն դրամի գյուղտեխնիկա է ստացել. ՀՏԶՀ
Հայաստանի մարզերում մոտենում է բերքահավաքի թեժ շրջանը։
Կառավարության և Համաշխարհային բանկի, ինչպես նաև 5-10 տոկոսի չափով համայնքների միջոցներով վերջին շրջանում մեր երկիր է ներմուծվել 540 միլիոն 725 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա և գյուղսարքավորում, և ըստ հիմնադրամ ներկայացված հայտերի` բաշխվել 13 միավորված համայնքներում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
«Այսպիսով՝ 13 համայնքի 30-ից ավելի գյուղական բնակավայրերում բերքահավաքն իրականացվում է նոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Համայնքներից ստացվող տվյալների համաձայն` սա հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնել անկորուստ, առավել արդյունավետ և որ ոչ պակաս կարևոր է՝ արագ։ Կարևոր արդյունքներից է նաև մշակվող հողատարածքների զգալի ավելացումը։
Սրանք, սակայն, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ամբողջական տվյալները չեն։ ՍՆՏԶ 2-րդ բաղադրիչում ընդգրկված խոշորացված համայնքների թիվը 29 է, ընդհանուր ներդրումը կազմել է 4.317.176.880 դրամ, որով հնարավոր է եղել համայնքներին ապահովել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ կոմունալ սպասարկման տեխնիկայով և սարքավորումներով։ Արդյունքում` էապես բարելավվել են համայնքների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և քանակը»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել