«Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման առիթով Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է ընդունելություն
«Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման առիթով քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Կատալին Բոյարդը, 30 երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, 50 պատվո հյուրեր և պաշտոնատար այլ անձինք:
Ողջույնի խոսքում Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. «Արվեստասեր հայ ժողովուրդը` ի թիվս մշակութային մի շարք արժեքների, աշխարհում հայտնի է նաև իր հնագույն մատյաններով ու գրքերով: Երևանին էլ այսօր տրվում է Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը:
Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ընտրության և վստահության համար՝ ուզում եմ նշել, որ Երևանը հստակ գիտակցում է ստանձնածի կարևորությունը ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանային և միջազգային նշանակության համատեքստում։
Վստահ եմ, որ 2794-ամյա Երևանն ունի այն ներուժը, որով կփորձի համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց և մասնագետներին:
Իմ կարծիքով սա բացառիկ առիթ է գրքի, գրականության միջոցով խթանելու գիտական, մշակութային, ինչու չէ նաև քաղաքական, սոցիալնտնտեսական կյանքի զարգացումը:
Սա նաև հրաշալի առիթ է մշակութային երկխոսության, հետևաբար միմիանց ճանաչելու և մեկմեկու գնահատելու տեսանկյունից: Միջոցառումների այն ծրագիրը, որ նախատեսել ենք կյանքի կոչել առաջիկա մեկ տարվա ընթացքում բազմաբնույթ են. փառատոններ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ և այլն:
Համոզված եմ, որ միջոցառումների բազմազանությունը էապես նպաստելու է տպագրական և հրատարակչական գործի զարգացմանը»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հույս է հայտնել, որ Երևան ժամանած հյուրերը այս օրերին կհասցնեն վայելել մայրաքաղաքի հիասքանչ գեղեցկությունն ու հմայքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել