
Էդուարդ Աղաջանյանը` Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Էդուարդ Աղաջանյանն է: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Աղաջանյանը նախկինում զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն Նիկոլ Փաշինյանի կադրային փոփոխություններից հետո նա պաշտոնանկ էր արվել, ապա ընդգրկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ՔՊ համամասնական ցուցակում: Աղաջանյանը ՔՊ վարչության անդամ է:
Ընդգծենք, որ ամենայն հավանականությամբ ընտրվելու դեպքում հենց նա կլինի ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել