HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները

ԱԺ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց մյուս հանձնաժողովներում իրենց նախագահների թեիկնածուներին: Ըստ այդմ` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Գևորգ Պապոյանն է, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Վահե Ղալումյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Սիսակ Գաբրիելյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Արման Եղոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Հերիքնազ Տիգրանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Նարեկ Զեյնալյանը:

Դոնթի բանաևի համաձայն` մյուս երեք հանձնաժողովում նախագահելու էր երկրորդ խմբակցությունը` «Հայաստանը», սակայն խմբակցությունը հանձնաժողովներից մեկը զիջեց «Պատիվ ունեմ»-ին:

Ըստ այդմ` Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Արմեն Գևորգյանն է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է, Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Վահե Հակոբյանը:

Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ, գաղտնի ընտրակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter