HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում և որոշ մարզերում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Հանրապետությունում, հատկապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ: 

«Տևական ժամանակ ՀՀ-ին սահմանակից պետությունների տարածքներում մոլեգնում են հրդեհները։ Դրանց ներթափանցումը ՀՀ տարածք կանխելու նպատակով ուժեղացված ծառայություն է իրականացվում սահմանամերձ գոտիներում։ 

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգուշավոր լինել և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։ 

Արգելվում է՝

♦️ նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ,

♦️ այրել չոր խոտի խոզանը-(բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),

♦️շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,

♦️օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,

♦️Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,

♦️թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր,

♦️բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ լինել։ 

Հրդեհների կանխարգելման համար արգելվում է՝

♦️Վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ` ծածկել հողով»,- ասված է Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter