HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը մեծացրել է պաշտպանական ոլորտի և հատուկ ծառայությունների ծախսերը

Ադրբեջանը 2021 թվականի առաջին կեսին ավելացրել է պաշտպանական և անվտանգության ոլորտի ծախսերը։ Համաձայն Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտների ծախսերն ավելացել են 73,9 %-ով կամ 1 միլիարդ 76,3 միլիոն մանաթով (շուրջ 634 միլիոն ԱՄՆ դոլար)։

Վերոնշյալ ուղղություններով ծախսերը կազմել են տարեկան կանխատեսման 55,2 %-ը՝ կանխատեսված 2 միլիարդ 477,3 միլիոն մանաթը գերազանցելով 2,3 %-ով կամ 56,1 միլիոն մանաթով։

2021 թվականի հունվար-հունիս ամիսներին դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության՝ պետբյուջեից հատկացվող ծախսերն էլ մեծացել են 8,2 %-ով։ Այս ոլորտների ծախսերը կատարվել էին 96,2 % պակասուրդով։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter