Հունաստանում այրվել է շուրջ 90 000 հեկտար անտառային տարածք
Աթենքի համալսարանի երկրաբանության ինստիտուտի գնահատմամբ՝ ներկայում Հունաստանի ողջ տարածքում այրվել է շուրջ 90 000 հեկտար անտառային տարածք։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ «Տվյալները մշտապես փոփոխվում են, այդ իսկ պատճառով իրավիճակը դեռևս զարգանում է»,- նշել է Աթենքի համալսարանի երկրաբանության և երկրաբնապահպանության պրոֆեսոր Նիկի Էվելպիդուն՝ հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին։
Նրա խոսքով՝ վտանգը կպահպանվի։ «Նույնիսկ եթե հրդեհները մարվեն, դրանից հետո, վարար անձրևների հետևանքով, լինում են ջրհեղեղներ, սելավներ ու սողանքներ, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների»,- հավելել է Էվելպիդուն։
Գիտնականների տվյալներով՝ ներկայում անտառային ամենամեծ տարածքը, որն այրվել է հրդեհների արդյունքում, Եգեյան ծովում գտնվող Էվբեա կղզում է, որտեղ հրդեհները շարունակվում են տարածվել։ Այնտեղ մոխրի է վերածվել մոտ 51 հազար հեկտար անտառ։ Մեծապես տուժել է նաև Պելոպոնես թերակղզին, որտեղ հին Օլիմպիայի շրջանում այրվել է մոտ 10 000 հեկտար անտառ։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել