Հանձնաժողովը մերժել է ՀԱԿ թեկնածուի ներկայացուցչի դիմումը
Այսօր` ապրիլի 23-ին` ժամը 16:00-ին, թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պ. Հովակիմյանի կողմից 20.04.2012 թ. ներկայացված դիմումը, համաձայն որի` թեկնածու Սամվել Ֆարմանյանի կողմից թույլ են տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտում:
Հանձնաժողովը մերժեց դիմումը, քանի որ դիմումատուն չէր տարբերակել համապետական և ոչ համապետական ընտրակարգերի վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված մասնավորեցումները:
Ս. Ֆարմանյանի նախընտրական շտաբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել