Արցախում հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Արցախի ՊՆ-ի փոխանցմամբ՝ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել