Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիս-Թալիշ ուղղությունում
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Արդյունքների մասին ԱԻՊԾ-ն կտրամադրի հավելյան տեղեկություն:
Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն հաստատվել է 1634 աճյուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել