HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երաշտի պատճառով Ստեփանակերտի ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը դադարեցվել է

Երաշտի պատճառով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով՝ օգոստոսի 10-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում է կայացրել դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

«Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողությանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժինը»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter