ՊՆ․ փորձարկվել են արդիականացված ՕՍԱ-ԱԿ համալիրները
Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված ՕՍԱ-ԱԿ զենիթահրթիռային համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են և անվրեպ խոցվել»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել