Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հղել, որը պայմանավորված է Արցախ իրանական բեռնատարների ուղևորությունների հետ։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունում։
«2021 թվականի օգոստոսի 11-ին երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Դեսպանի ուշադրությունը հրավիրվել է դեպի Ղարաբաղ ԻԻՀ բեռանատար ավտոմեքենաների անօրինական ուղևորությունների վրա և դրա հետ կապված մյուս կողմին հղվել բողոքի նոտա»,- նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հաղորդագրության մեջ նաև շեշտում է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Իրանի նոր վարչակազմը քայլեր կձեռնարկի «անհանգստություն առաջացնող դեպքերին վերջ տալու համար, որոնք չեն համապատասխանում երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերություններին»։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել