Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ստեղծվել է ջրամատակարարմամբ զբաղվող աշխատանքային խումբ
Հաշվի առնելով ջրի սակավության պատաճառով Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով:
«Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիակական ու մարդկային ռեսուրսները:
Այն բնակիչները, որոնք ապրում են բարձրահարկ շենքերում, ունեն սահմանափակ կարողություններ (տարեց, հաշմանդամ), կարող են զանգահարել 911, 047 94-09-11, 23-01, 047 94-58-71 թեժ գծի հեռախոսահամարներին:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շահագրգիռ բոլոր կառույցներն այս պահին ձեռնարկում են բոլոր միջոցները ջրի հետ կապված խնդիրը ժամ առաջ լուծելու նպատակով»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել