Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակել են Երասխի դիրքերին
Օգոստոսի 11-ին՝ ժամը 15:30-ից մինչև 20:00, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել