HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթի պատճառով մահացել է 56-ամյա կինը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում պարզվել է անզգուշությամբ մահ առաջացրած, ճանապարհային երթևեկության պահանջների խախտման դեպքի հանգամանքները։

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի բնակիչը 2021թհունվարի 26-ին` ժամը 19-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին «Մերսեդես-բենց C 180» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս, անվտանգ շրջանցելու համար ժամանակին միջոցներ չի ձեռնարկել, ինչի արդյունքում ստեղծված վթարային իրավիճակում վրաերթի է ենթարկել նույն համայնքի 56-ամյա բնակչուհուն՝ անզգուշությամբ պատճառելով մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter