Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների իրականացման արդյունքում՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը:
«Պարզվել է, որ կազմակերպությունն աշխատել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի առանձին սարքավորումների արտաքին մակերևույթները ժանգոտված են եղել, տորթերի և հրուաշակեղենի ձևավորման սեղաններն ունեն անհարթ մակերեսներ և վնասված եզրեր, ինչը հանդիսանում է սննդամթերքի աղտոտման աղբյուր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել