HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վենետիկը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Երեւանի հետ

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորագրի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը յուրահատուկ պատմական առնչություններ ունի Վենետիկի հետ, ինչը պայմանավորված է Վենետիկում հարուստ հայկական մշակութային ժառանգության առկայությամբ եւ Մխիթարյան միաբանության հարյուրամյակների  գործունեությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ անցյալ տարի տեղի ունեցած ՀՀ նախագահի այցելությունը Վենետիկ նոր էջ բացեց Երեւանի եւ Վենետիկի հարաբերություններում, որոնք այսօր արդեն գործնական իրականացում են ստանում:   

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Օրսոնին ընդգծեց, որ Վենետիկի իշխանությունները ցանկանում են ընդլայնել Երեւանի հետ համագործակցությունը եւ իր այցը միտված է նաեւ փոխգործակցության զարգացմանը:    

Զրուցակիցները քննարկեցին մշակութային եւ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան փոքր եւ միջին ձեռնարկատիրության Վենետիկի փորձը Հայաստանում կիրառելու հեռանկարին:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Օրսոնիին 1998 թ. Վենետիկի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:  

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter