HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանք տրամադրողներն աջակցություն կստանան

Կառավարությունը պետական աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին այն զինծառայողների հետ, որոնք 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա չեն հանդիսացել հարկ վճարող։ Որոշումն ընդունվեց գործադիրի օգոստոսի 12-ի նիստում։

Աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին կտրամադրվի աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով։

Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter