HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները՝ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (գ. Թաիրով) անցկացված ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: 

Մասնավորապես՝ խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող մակերես, ինչի արդյունքում չի կանխարգելվում կեղտի կուտակումն ու բորբոսների աճը, խոհանոցի գույքը՝ սեղանները, աթոռները, փակվող կափարիչներով աղբամանները, կաթսաները, դարակաշարերը, հնամաշ են, պատշաճ չեն կարող մաքրվել և ախտահանվել, ուստի ենթակա են փոխարինման: 

Բացի այդ՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, ինչպես նաև՝ այս կազմակերպության սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերցման համար սահմանվել է ժամկետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter