HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՈ ուժեղացված ծառայություն Արարատի մարզում. հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին և 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաև ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել  31 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարած՝ 6, վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 8 վարորդ, այդ թվում՝ 4-ը անչափահաս, որոնց տրանսպորտային միջոց վստահած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 29, թաղանթապատված դիմապակիով՝ 9, առանց համարանիշերի՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 2, հետախուզման մեջ գտնվող՝ 4 տրանսպորտային միջոց։ Երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքում կազմվել է շուրջ 100 արձանագրություն։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։ Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter