
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են հատել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արեւմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
ՊԲ հավաստիացմամբ՝ հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։
Ադրբեջանական կողմի սադրանքի մասին ՊԲ-ն անհապաղ տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել