HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախնական տվյալներով` ջրից աղիքային ինֆեկցիայով Արմավիրի հիվանդանոց է դիմել 10 քաղաքացի

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ 6 քաղաքացի է հոսպիտալացվել: Բոլորը Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչներ են: Հոսպիտալացված հիվանդներից 3-ը երեկ են տեղափոխվել հիվանդանոց, 3-ը՝ այսօր:

«Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում: 

«Հիվանդներն իրենց  անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ արդյունք կստացվի, պարզ չէ, ընթացքի մեջ է»,-ասաց Աշխեն Պողոսյանը:

Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանը նշեց, որ համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Համայնքապետի խոսքերով՝ ջուրը մատակարարվում է խորքային հորից եւ տեխնիկական է համարվում: Խանջյանի բնակիչները խմելու նպատակով Թալինից ցիստեռններով բերված ջուր են գնում:

«Նախնական տվյալ է, որ ցիստեռնից բերված ջրից է ինֆեկցիա անցել: Դեռ վերջնական պարզ չի»,-ասաց Խանջյանի համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter