HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին

Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը (կողմ` 70, դեմ` 31), Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ` Վլադիմիր Վարդանյանը (կողմ` 71, դեմ` 30), Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ` Վահե Հակոբյանը (կողմ` 59, դեմ` 43), Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի  հանձնաժողովի նախագահ` Գևորգ Պապոյանը (կողմ` 70, դեմ` 30), Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ` Վահե Ղալումյանը (կողմ` 74, դեմ` 26), Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Սիսակ Գաբրիելյանը (կողմ՝ 71, դեմ` 29), Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արման Եղոյանը (կողմ` 71, դեմ` 31), Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ` Հերիքնազ Տիգրանյանը (կողմ` 71, դեմ` 31), Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Նարեկ Զեյնալյանը (կողմ՝ 72, դեմ` 30), Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արմեն Գևորգյանը (62 կողմ, 40 դեմ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ` Էդուարդ Աղաջանյան (կողմ` 72, դեմ` 30), Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ`  Թագուհի Թովմասյանը, (կողմ` 60, դեմ` 42):

Այսպիսով, 12 հանձնաժողովներից 9-ը նախագահելու է իշխող մեծամասնության ներկայացուցիչը, 2-ը` «Հայաստան», մեկը` «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները:

Գրեթե երկու շաբաթում խորհրդարանը կազմավորվեց` ձևավորելով խորհրդի կազմը: Նշենք նաև, որ մինչ օգոստոսի 23-ը կառավարությունը խորհրդարանին է ներկայացնելու իր գործունեության ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter