Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցչին
ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունել է պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին:
Ըստ ԱԺ մամուլի հաղորդագրության՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը կարեւորելով, նրանց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին՝ համայնքի խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար եւ պատրաստակամություն հայտնել կազմակերպել վերոնշյալ հանդիպումը:
Սանդիկովը հույս է հայտնել, որ նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել