HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը զենքերի հավաքածու ունենալու թույլտվությո՞ւն ունի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքի պատմությունը մեծ արձագանք ստացավ: Ի վերջո Ծառուկյանն անձամբ հայտարարեց, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր մոտ զենք է եղել:

Երեկ Արարատում իր ելույթում նա ասել է. «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը»:

Երեկ «Հրապարակը» ոստիկանությունից փորձեց պարզել, թե Ծառուկյանին ինչ զենք է ամրակցված, սակայն «Հրապարակին» պատասխանեցին, որ դա համարվում է մարդու անձնական տվյալ, և իրենք չեն կարող այդ ինֆորմացիան տրամադրել:

«Հրապարակի» տեղեկություններով՝ Ծառուկյանն անգամ զենքերի հավաքածու ունենալու թույլտվություն ունի: Պարզապես օրենքն արգելում է հանրահավաքների ժամանակ զենք կրել: Ի դեպ, երեկ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակին «Հրապարակը» հարցրեց, թե Ծառուկյանն ինչ զենք կրելու թույլտվություն ունի, սակայն այդպես էլ պատասխան չստացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter