HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահը հանդիպել է ասորական համայնքի ներկայացուցչի հետ

Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ:

ԱԺ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորել ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:

Միրզոեւան նշել է, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան՝ համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter