HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դիվանագիտական սկանդալ Իրանում՝ հայազգի դեսպանի մասնակցությամբ

Իրանում Ռուսաստանի դեսպան, հայազգի Լևան Ճաղարյանի լուսանկարը Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերքլիֆի հետ դիվանագիտական սկանդալ է առաջացրել։ Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները, Ռուսաստանի դեսպանը իր դիվանագիտական նստավայրում հանդիպել է բրիտանացի գործընկերոջ հետ։ Դրանից հետո նրանք լուսանկարվել են այն աստիճանների մոտ, որտեղ 1943 թվականին տեղի էր ունեցել Թեհրանի պատմական վեհաժողովը։ Եվ այդ լուսանկարը նման էր Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Ֆրանկլին Ռուզվելտի հայտնի լուսանկարին։ 

Իրանցի պաշտոնատար անձինք լուսանկարն ընդունել են որպես անհարգալից վերաբերմունք։ Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը քննադատել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին՝ լուսանկարն անվանելով «տարօրինակ» և կոչ արել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը զբաղվել այդ հարցով։ 

Ղալիբաֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ երկու երկրների դեսպանների ցուցաբերած դիվանագիտական անտակտությունը ենթակա է անհետաձգելի քննարկման։ Նա դեսպաններին կոչ է արել անմիջապես ներողություն խնդրել։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ևս քննադատել է այդ լուսանկարը։ «Այսօր ես տեսել եմ անհարիր լուսանկար։ 2021 թվականի օգոստոսը 1941 թվականի օգոստոսը կամ 1943 թվականի դեկտեմբերը չէ։ Իրանի ժողովուրդը միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում ցույց է տվել, որ իր ճակատագիրը երբեք չի կարող կախված լինել օտարերկրյա դեսպանների և պետությունների որոշումներից»,- գրել է Զարիֆը։

Հիշեցենք, որ 1943 թվականի Թեհրանի վեհաժողովը, որին մասնակցում էին ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդները՝ քննարկելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը, Իրանի հասարակության կողմից ոչ միանշանակ է ընկալվում։ Այդ հանդիպումը շատերի մոտ զուգորդվում է Իրանի ինքնիշխանության դեմ ագրեսիայի հետ։ Այդ իմաստով լուսանկարն առաջացրել է հանրային մեծ արձագանք։ Այն լայնորեն քննարկվում է համացանցի իրանական հատվածում։

Լուսանկարը՝ russianembassytehran/ Telegram

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter