
Ասկերանի բնակիչները ջուր են առաքում ստեփանակերտցիներին
Ասկերանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ անհրաժեշտ են 5, 6 լիտր և ավելի մեծ տարողությամբ դատարկ շշեր՝ Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար։
«Խնդրում ենք նշված շշերը վաղը ժամը 9-ից բերել քաղաքապետարան։ Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ։ Հոգատա՛ր լինենք մեկս մյուսիս նկատմամբ և գործով ապացուցենք Արցախում ապրելու և արարելու մեր կամքն ու վճռականությունը»,- ասված է Ասկերանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել