HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». գիտություն և տեխնիկա

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցությանը հատկացված տեղերում զանգվածաբար նշանակվում են իշխանական կողմնորոշում ունեցող մարդիկ:

Մասնավորապես, 7-րդ ընտրատարածքի մի շարք ՏԸՀ-ների «Ժառանգության» տեղերում նշանակվել են ՀՀԿ շտաբների ներկայացուցիչներ. Աջափնյակի Սիլիկյան թաղամասն ընդգրկող թիվ 7/32 տեղամասային ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Ավետիք Խաչիկի Բարսեղյանն է, թիվ 7/33 ՏԸՀ-ում՝ Գարեգին Գվիդոնի Գալստյանը, իսկ թիվ 7/34 ՏԸՀ-ում՝ Ռոլանդ Անդրանիկի Ավետիսյանը:

Նշված անձինք Սիլիկյանում ՀՀԿ շտաբի ակտիվիստներ են. վերջին երկուսն աշխատում են Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում (թաղապետարանում):

Այսօրինակ նշանակումների մասին տեղեկություններ ունի նաև թիվ 36 ընտրատարածքի Հայ ազգային կոնգրեսի թիկնածու Պետրոս Մակեյանը: «Ճիշտն ասած, նման ինֆորմացիա ես էլ ունեմ, որ մեր տարածքում «Ժառանգության» տեղերը կոալիցիոն կուսակցություններին են հատկացված: Թե ոնց է արվել, դժվարանում եմ ասել, որովհետև ես անձամբ դեռ չեմ համոզվել, ինձ ասել են,- «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է Մակեյանը և ավելացրել:- Բայց այն, ինչ Րաֆֆին ասել է, կարծես հաստատում է այն կասկածները կամ լուրերը, որ տարածվել են»:

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում տեղի ունեցածը պատճառաբանել է տեխնիկական սխալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter