Ջրհեղեղ Թուրքիայի Քասթամոնու նահանգում. զոհերի թիվը հասել է 11-ի
11 մարդ զոհվել է Թուրքիայի սևծովյան Քասթամոնու նահանգում հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած ջրհեղեղների արդյունքում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությանը։ Ավելի վաղ հայտարարվել էր 9 զոհի և 13 տուժածների մասին։
«Տասը մարդ զոհվել է Քասթամոնուում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում, ևս մեկը՝ Սինոփում։ Մեկ մարդ էլ անհետ կորած է Բարթընում»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ տարհանվել է ավելի քան 600 մարդ։ Մոտ 300 բնակավայր մնացել է առանց հոսանքի։ Կամուրջների փլուզման և ճանապարհային ենթակառուցվածքների վնասման պատճառով արգելափակվել է երթևեկությունը նահանգի ավտոճանապարհների մեծ մասում, այդ թվում Բարթըն-Քարաբյուք մայրուղին։ Քասթամոնու նահանգի Բոզքուրթ քաղաքում փլուզվել են մի քանի բարձրահարկ շենքեր։ Փլատակների վրա աշխատում են փրկարարները։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել